
Ալավերդի-Վանաձոր ճանապարհին մեծ բեռնատար մեքենա է կողաշրջվել և փակել ճանապարհը։ Թեթև մարդատար մեքենաները շրջանցիկ ճանապարհով են երթևեկում, ծանր բեռնատարները սպասում են ճանապարհը բացելուն։
Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։
Ընդհանուր առմամբ, դժվարանցանելի է հատկապես Եղեգնուտից դեպի Վանաձոր հատվածը։
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է, որ Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Աղվանի-Տաթև, Վարդենյաց լեռնանցք ճանապարհները և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին հորդորում են վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Լուսանկարները՝ Vanadzor Drivers Club

